Վրացական ևս մեկ բանտ բողոքել է խոշտանգումներից

16:51 • 24.09.12

Վրացական Քսանիի գաղութից ևս բողոքել են, որ այնտեղ կալանավորները ենթարկվում են ոտնձգությունների, հայտնում է Вести-ն:

 

Այդ կալանավայրից մի քանի բանտարկյալներ զանգահարել են «9 արխի» ընդդիմադիր հեռուստաալիք և պատմել, որ բազմաթիվ կալանավորներ ծեծի ու կտտանքների են ենթարկվում, այդ թվում՝ էլեկտրաշոկի կիրառմամբ: Ավելի վաղ այդ բանտում նաև մահացության դեպք է գրանցվել՝ խոշտանգման հետևանքով:

 

Քսանիի բանտի կալանավորները հասարակական ուշադրություն են խնդրել՝ նաև իրենց խնդիրները լուծելու համար:

 

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 18-ին, պայթել էր Գլդանիի բանտի սկանդալը, որի հետևանքով եղել էին ձերբակալություններ և պաշտոնանկություններ: