Արագածոտնի մարզի Օթևան գյուղի ՏԻՄ ընտրություններում եղբայրը հաղթել է քրոջը

11:41 • 25.09.12

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Օթևան գյուղում սեպտեմբերի 23-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ գյուղապետ Բրո Ֆատոյանը 23 ձայնով վերընտրվել է համայնքի ղեկավար, իսկ նրա միակ մրցակից թեկնածուն Օթևանի գյուղապետարանի հավաքարար, Բրո Ֆատոյանի քույր Հորե Ֆատոյանն է, ով ստացել է 6 ձայն:


Բրո Ֆատոյանը մարզի համայնքի եզդիաբնակ գյուղերը ներկայացնող ընդդիմադիր դաշնակցական թեկնածուն է, ու դրանով իսկ միակ բացառությունը. մնացյալ համայնքներում առաջադրված եզդի գյուղապետերը Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են:


Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարգում գրել է, որ մեկ այլ արտառոց դեպք է արձանագրել է Արագածոտնի մարզի Միրաք համայնքում, որտեղ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Մարտիրոսյանը, ստանալով զրո, ձայն պարտվել էր անկուսակցական Ալիկ Նամոյանին, ով 39 քվե էր ստացել:


Նույն մարզի Թլիկ գյուղում էլ, համաձայն Արագածոտնի մարզպետարանում համայնքի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության, 24 ձայնով գյուղապետ է վերընտրվել համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Ֆայզո Մստոյանը: