BBC-ն ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի թագուհուց մասնավոր զրույցի հրապարակման համար
Բրիտանական հեռարձակման կորպորացիան` BBC-ն հրապարակավ ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդից՝ մասնավոր զրույցի հրապարակման համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Այդ զրույցում Միացյալ Թագավորության ղեկավարը իր կարծիքն է արտահայտել ծայրահեղ իսլամիստ քարոզիչ Աբու Խամզայի շուրջ իրավիճակի կապակցությամբ:
Երկուշաբթի Ստրասբուրգի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հաստատել էր դեռ ապրիլին կայացված որոշումը, որով թույլատրվում է Մեծ Բրիտանիայից ԱՄՆ արտահանձնել Խամզային և ևս 4 անձանց, ովքեր մեղադրվում են ահաբեկչության մեջ: Լոնդոնը հայտարարել է, որ գոհ է այդ որոշմամբ և մտադիր է, որքան հնարավոր է շուտ, իրականացնել այն:
Միևնույն ժամանակ, երեքշաբթի BBC Radio 4-ի առավոտյան Today հաղորդման ժամանակ հնչել է լրագրող Ֆրենկ Գարդների մեկնաբանությունը, ով հայտնել է, որ թագուհին նույնպես ավելի վաղ մտահոգություն էր հայտնում նրանով, որ Խամզայի շուրջ իրավիճակը երկար ժամանակ չի լուծվում:
Նման կերպ Գարդները բացել էր իր Ելիզավետա 2-րդի հետ անձնական զրույցի մանրամասները, ով, լեյբորիստների ժամանակվա նախկին ՆԳՆ ղեկավարին, իր մտահոգությունն էր հայտնել բրիտանական կառավարության` Աբու Խամզային ձերբակալելու անկարողության կապակցությամբ:
Միապետի, ընթացիկ քաղաքական երևույթների շուրջ, անձնական կարծիքի հրապարակումը աննախադեպ քայլ է և մեծ հասարակական ալիք է բարձրացրել:
Այդ կապակցությամբ BBC-ն հրապարակավ ներողություն է խնդրել միապետից:
«Այս առավոտյան, Today հաղորդման ժամանակ հնչել է մեր թղթակից Ֆրենկ Գարդների խոսքը, ով հաղորդել է մի քանի տարի առաջ տեղի ունեցած թագուհու հետ մասնավոր զրույցի մանրամասներ: Այդ զրույցը պետք է մասնավոր մնար, և BBC-ն և Ֆրենկը խորապես ցավում են գաղտնիության նման խախտման համար: Կատարվածը բացարձակապես անընդունելի էր: Ֆրենկը ցավում է պատճառած անհարմարության համար և ներողություն է խնդրում թագավորական տնից», - հայտարարել են BBC-ի ներկայացուցիչները:










