ԱՄՆ-ում արջը զբոսաշրջիկների ճամբարից նոր iPad է գողացել (տեսանյութ)

17:41 • 25.09.12

Պարզվում է` ամերիկյան հանրահայտ Apple ընկերության արտադրանքները  մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն մարդկանց, այլ նաև արջերի շրջանում, գրում է Life News-ը:

 

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի զբոսաշրջային ճամբարներից մեկում գորշ արջը գողացել է հանգստացողներից մեկի նոր iPad-ը:  Արտասովոր գողությունը տեղի է ունեցել Սան Բեռնարդինո ազգային պարկում` հանգստացողների աչքի առաջ, ինչի արդյունքում գողության ողջ ընթացքը հաջողվել է տեսագրել:

 

Գորշ արջը դուրս է եկել անտառի իր թաքստոցից և մոտեցել ուտելիքներով լի սեղանին, որի վրայից էլ վերցրել ու իր հետ անտառ է տարել մի պայուսակ, որի մեջ էլ եղել է նոր iPad-ը:
 

iPad-ի հուսահատ տերը ժամեր շարունակ փնտրել է արջին, սակայն ապարդյուն. սարքը վերադարձնել չի հաջողվել:

 

Տեսանյութը՝ այստեղ։