Չինաստանը և Ճապոնիան վիճելի կղզիների վերաբերյալ բանակցություններ են սկսել

09:16 • 25.09.12

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխարտգործնախարար Չժան Չժիցզյուն և Ճապոնիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Տիկաո Կավային Պեկինում բանակցություններ են սկսել` վիճելի կղզիների վերաբերյալ:տեղեկացնում է ԻՏԱՐ ՏԱՍՍ գործակալությունը:


«Չինական կողմը խորհրդակցություններ է իրականացնում ճապոնա-չինական հարաբերությունների վերաբերյալ` հատկապես Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) կղզիների հարցով»,-հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Խուն Լեյը:


Նա ասել է, որ բանակցությունների ընթացքում Չան Չզիցզյունը կներկայացնի չինական կողմի տեսակետը և ճապոնական կողմից կպահանջի ուղղել սխալը` երկկողմ հարաբերությունները բարելավելու համար:


Այս քննարկումներն իրականանում են կղզիների շուրջ ստեղծված նոր իրավիճակի ֆոնին:


Իրավիճակը սրվել էր 2012 թ.-ի սեպտեմբերին, երբ Ճապոնիան հայտարարեց, որ ազգայնացնում է 5 կղզիներից 2-ը: Դրանից հետո Չինաստանի կառավարական նավերը պարեկային վերահսկողություն են իրականացնում վիճելի կղզիների մոտ: