Դամասկոսում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր
Դամասկոսում այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, սակայն նրանց թվի մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվում:
Ինչպես տեղեկացնում է Russia today-ը, պայթյունն առավոտյան որոտացել է Դամասկոսի օդանավակայանի ճանապարհին գտնվող դպրոցներից մեկի շենքի մոտ, որն այժմ որպես զորանոց է ծառայում Սիրիայի հատուկ ծառայությունների և կառավարամետ զինյալների համար:
Զոհերի թվում կան ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:
Ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել են երկու իսլամիստական խմբավորումներ:










