Աֆղանստանում մանկահասակ մահապարտը հանձնվել է ոստիկանությանը

21:21 • 25.09.12

Աֆղանական Հելմենդ նահանգի ոստիկանական բաժանմունք մեղայականով ներկայացել է 12-ամյա տղա, ով պատմել է, որ «Թալիբան» շարժման գրոհայինները իրեն նախապատրաստել են ինքնապայթեցում իրականացնելուն, հաղորդում է BBC-ն:


Երեխայի խոսքով, երեք ամիս առաջ, երբ ՆԱՏՕ-ի ռազմական գործողության հետևանքով զոհվել էին իր ծնողները, մոջահեդները նրան տարել են սարեր:


Առաջադրանքից հրաժարվելու դեպքում գրոհայինները սպառնացել են սպանել նրան, իսկ առաջադրանքը իրականացնելու դեպքում՝ խոստացել են, որ նա դրախտում կհայտնվի:


Մինչ այժմ «Թալիբանը» հերքում էր, որ մանուկներին օգտագործում է որպես անձնասպան ահաբեկիչ: