Հայ-գերմանական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը բարձր է գնահատվել. ՊՆ
Սեպտեմբերի 24-ին Հայաստանում էր գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ նախարարության լրատվական ծառայությունից, այցի շրջանակում ամփոփվել են հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում 2012 թվականի իրականացված աշխատանքները և քննարկվել է երկկողմ համագործակցության 2013 թվականի ծրագիրը:
Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-գերմանական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և փաստել են, որ 2012թ. ծրագիրը գրեթե ամբողջությամբ իրականացվել է, իսկ 2013 թ. ծրագրի համաձայն նախատեսվում է համագործակցություն ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակներում առաջնային համարվող ուղղություններով, ինչպես նաև համագործակցության հաստատում երկու երկրների զինված ուժերի մարտական ապահովման ծառայությունների միջև:










