«Համաս»-ի բազմամյա ղեկավարը կլքի պաշտոնը
«Համաս» շարժման առաջնորդ Խալեդ Մաշաալը կլքի իր պաշտոնը: Այդ մասին պաղեստինյան խմբավորման առաջնորդը հայտարարել է Կահիրեյում «Համասի» հավաքի ընթացքում. տեղեկացնում է Associated Press-ը:
Մաշաալը նշել է, որ չի պատրաստվում առաջադրվել շարժման ղեկավարի ընտրություններում և կկատարի իր պարտականությունները, քանի դեռ կազմակերպության նոր ղեկավարը չի ընտրվել: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա 2012թ.-ի վերջին:
«Համաս»-ի գործող առաջնորդը կազմակերպությունը ղեկավարում է 1996թ-ից: Վերջին տարիներին նա ստիպված էր թաքնվել: Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հայտարարել էր, որ Մաշաալը հանդիսանում է Իսրայելի հատուկ ծառայությունների ոչնչացման թիրախը:
1997թ.-ին «Մոսսադի» գործակալները նրա դեմ մահափորձ էին իրականացրել, սակայն գործակալները բռնվել էին և Իսրայելը ստիպված էր եղել փոխել նրան իր մարդկանց հետ: Մաշաալը կենդանի էր մնացել:
Հիշեցնենք, որ «Համաս» շարժումը, որն ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Իսրայելի կողմից ահաբեկչական է համարվում, վերահսկում է Գազայի հատվածը:










