Ծանր հիվանդ Անջելինա Ջոլին գաղտնի հանդիպում է ունեցել թուրք բժիշկների հետ

10:55 • 25.09.12

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ով որպես ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ սեպտեմբերի 13-ին այցելել էր Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին, առողջական խնդիրների պատճառով գաղտնի հանդիպում է ունեցել թուրք բժիշկների հետ:


Ինչպես տեղեկացնում է թուրքական Posta թերթը, հեպատիտ C հիվանդությամբ տառապող Ջոլին Անկարայում հանդիպել է օրգանների փոխպատվաստման գործում ողջ աշխարհում հայտնի վիրաբույժ Յաման Թոքաթի հետ:


Ստամբուլի մասնավոր հիվանդանոցներից մեկում աշխատող պրոֆեսորը, երկրի բարձրաստիճան ղեկավարության միջնորդությամբ, այցելել է Անկարա և հյուրանոցում գաղտնի հանդիպում ունեցել Ջոլիի հետ:


Արդեն քանի օր է տեղեկություններ են տարածվել, որ հայտնի դերասանուհու առողջական վիճակը ծանր է. նա տառապում է հեպատիտ C-ով և նրան շտապ լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ:

 

«Ինձ ասել են, որ եթե լյարդի փոխպատվաստում չկատարեն, կմահանամ, ինչպե՞ս կարող եմ փրկվել»,-
Posta-ի պնդմամբ`  հարցրել է Ջոլին պրոֆեսորին:

 

Ի պատասխան` Յաման Թոքաթն ասել է, որ փոխպատվաստումն, իրոք, անհրաժեշտ է: