Կոմայգում մի խումբ երիտասարդներ ծեծել են միասեռականների
Կոմայգում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել միասեռականների. այս մասին Tert.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ըստ նրանց, ահազանգը ստացել են գիշերը ժամը 01:10-ին:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին են մոտեցել միասեռականները և մատնացույց արել մի խումբ երիտասարդների, ասելով, թե նրանք են իրենց ծեծի ենթարկողները:
Նշված երիտասարդները ոստիկանների կողմից բերման են ենթարկվել բաժին, կատարվում է հետաքննություն:










