Ուղևորատար Boeing-ը անհապաղ վայրէջք է կատարել Կրասնոյարսկում շարժիչի խափանման պատճառով

20:10 • 25.09.12

Ռուսական «Տայմիր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որը Կրասնոյարսկից Կրասնոդար թռիչք էր իրականացնում, անհապաղ վայրէջք է իրականացրել մեկնման օդանավակայանում շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Օդանավում 58 ուղևոր է եղել, որոնք չեն տուժել:


Օդանավի թռիչքից անմիջապես հետո անձնակազմը դիսպետչերին հայտնել է շարժիչներից մեկի գեներատորի շարքից դուրս գալու վերաբերյալ:


Դրանից հետո Boeing-737-ը ավելի քան 1,5 ժամ օդում պտույտ է կատարել` վառելիքը այրելու նպատակով, և վայրեջք է կատարել Կրասնոյարսկում:


Վայրէջքը հաջող է անցել, ուղևորներից և անձնակազմից ոչ ոք չի տուժել: