Սպանդ մեքսիկական թաղման ժամանակ. 7 զոհ, 17 վիրավոր

11:00 • 25.09.12

Մեքսիկայի հյուսիսում նարկոկարտելների հաշվեհարդարի զոհը դարձած տղամարդու հուղարկավորության ժամանակ անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել սգվորների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 17 մարդ, հայտնում է Associated Press-ը:

 

Զանգվածային գնդակահարությունը տեղի է ունեցել Կոհաուիլա նահանգի Տորեոն քաղաքի գերեզմանատանը: Այս տեղանքը նարկոբարոնների արյունալի բախումների թատերաբեմ է:

 

Ըստ ականատեսների՝ հարձակվողերը ժամանել են 3 մեքենաներով: Ուշագրավ է, որ գերեզմանը գտնվում է ռազմաբազայի հարևանությամբ: Քննիչներն այնուհետև որոշ զենք-զինամթերք են հայտնաբերել գերեզմանաքարերի արանքից:

 

Նշվում է, որ հուղարկավորվող անձը սպանվել էր նախօրեին, իր շքեղ մեքենայում: