Մեդինայի խոշորագույն մզկիթը կընդլայնվի
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բին Աբդել Ազիզ Ալ Սաուդն ազդարարել է Մեդինայի Մասջիդ ալ-Նաբավի մզկիթի ընդլայնման նախագծի մեկնարկը, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:
Նախատեսվում է, որ ընդլայնման արդյունքում մզկիթը կտեղավորի 1.6 մլն այցելուի, այսինքն՝ կընդլայնվի մոտավորապես երեք անգամ:
Նախագծի իրականացման ժամկետներն ու արժեքը հայտնի չեն: Սակայն, ինչպես նշում է գործակալությունը, միայն նոր հողատարածքների համար կծախսվի 6.6 մլրդ դոլար:
Ինչպես նշում է Ալ-Արաբիան՝ նախագիծը կիրագործվի երեք փուլով:
Մասջիդ ալ-Նաբավին երկրորդն է Մեքքայի Մասջիդ ալ-Հարամ մզկիթից հետո:










