Եգիպտոսի նախագահի որդու դեմ դատական գործ է հարուցվել ակտիվիստներից մեկին «ավանակ» անվանելու համար
Եգիպտոսի ներկայիս նախագահ Մուհամեդ Մուրսիի որդու` Օմար Մուհամեդ Մուրսիի դեմ դատական գործ է սկսվել, երբ նա Facebook սոցկայքում վիրավորել է ակտիվիստներից մեկին` նրան «ավանակ» անվանելով:
Ինչպես հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, սոցկայքում ծավալված քննարկման ժամանակ, որի թեման եղել է նախագահի կողմից վարվող քաղաքականությունը, ակտիվիստ Ահմեդ Ֆուադը գրել է Օմարին, որ «իր հայրը վատ ավարտ է ունենալու»:
Այս հաղորդագրությանն ի պատասխան Մուրսիի որդին գրել է.«Ա՛յ ավանակ, նրա անունը պարոն նախագահ է»:










