Բաշար Ասադը սեփական ժողովրդին կոտորող բռնապետ է. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է բռնությունները, որոնք տեղի են ունենում մի շարք երկրներում Մուհամեդի հետևորդներին վիրավորող ֆիլմի համացանցում հայտնվելուց հետո, հաղորդում է BBC-ն:
Հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բացմանը, Օբաման կրկին նշել է, որ ամերիկյան կառավարությունը այդ տեսանյութի հետ ոչ մի կապ չունի:
Իր ելույթում ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել վերջ դնել Բաշար Ասադի սիրիական վարչակարգին:
«Ապագան չպետք է պատկանի բռնապետին, ով սպանում է սեփական ժողովրդին», - հայտրարարել է Օբաման, ավելացնելով, որ ԱՄՆ պետք է աջակցի այն սիրիացիներին, որոնք հավատում են միացյալ և ժողովրդավարական Սիրիային:










