Միջուկային Իրանը սպառնալիք է Պարսից ծոցի երկրների և համաշխարհային տնտեսության կայունության համար. Օբամա
Միջուկային Իրանը վտանգ կներկայացնի ինչպես Իսրայելի, այնպես էլ Պարսից Ծոցի երկրների համար, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Միջուկային Իրանը կսպառնա ոչնչացնել Իսրայելը, կսպառնա Արևմտյան երկրների անվտանգությանը և համաշխարհային տնտեսության կայունությանը: Սպառազինության մրցավազքի սկսման վտանգ է ստեղծվում տարածաշրջանում և խաթարվում է (միջուկային զենքի - tert.am) չտարածման համաձայնագիրը», - ասել է Օբաման:
«Հենց այդ պատճառով է մի շարք երկրների կոալիցիան Իրանի կառավարությանը պատասխանատվության կոչ անում: Եվ այդ պատճառով ԱՄՆ անհրաժեշտ ամեն բան կանի, որ կանխարգելի Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը», - ասել է Օբաման:
ԱՄՆ-ն, Արևմտյան մի շարք երկրներ և Իսրայելը Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ աշխատելու համար: Թեհրանը չի բացառում, որ ուրանը հարստացնում է մինչև 20%, սակայն հայտարարում է, որ իր միջուկային ծրագիրը ուղղված է բացառապես երկրի էներգիայի պահանջների բավարարմանը:










