Պակիստանի նախագահը դատապարտել է լյութերական եկեղեցու հրդեհումը
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին դատապարտել է լյութերական եկեղեցու, դպրոցի և այլ քրիստոնեական հաստատությունների հրդեհումը Մադրան քաղաքում և տեղի իշխանություներին կոչ է արել պաշտպանել քրիստոնեական եկեղեցիները, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով KAI գործակալություանը:
«Մասնավոր կամ հասարակական սեփականության ոչնչացումը, հատկապես կուլտային կամ այլ կրոնական վայրերի ոչնչացումը հակադրվում է իսլամի ուսմունքին և պետք է դատապարտվի», - հայտարարել է նա:
Ուրբաթօրյա աղոթքից հետո պակիստանյան իսլամիստ ամբոխը, «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հանդեպ ցասմամբ դրդված, հրդեհել է Մադրանում անգլիական Սուրբ Պողոս եկեղեցին:
Ներխուժելով տաճար` նրանք կոտրել են խորանը, պատառոտել Աստվածաշունչը և ապա այրել ողջ շինությունը:
Բացի այդ, ցուցարարները ներխուժել են դպրոց, գրադարան, տեղեկատվական կենտրոն և տեղի 2 քրիստոնյա հոգևորականների և մեկ ուսուցչի տներ, որտեղ բռնություններ և ավերածություններ են իրականացրել: Պատերին գրելով «Ալլահ ակբար»










