Կատարը ՄԱԿ-ի ամբիոնից արաբական երկրներին կոչ է անում միջամտել Սիրիայի իրավիճակին

23:10 • 25.09.12

Կատարը արաբական երկրներին առաջարկում է միջամտել Սիրիայի իրավիճակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հակամարտության կարգավորման միասնական դիրքորոշում գտնելու անկարողության ֆոնին, հայտարարել է Կատարի Էմիր Խալիֆ բեն Համիդ Ալ-Թանինը ՄԱԿ-ի վեհաժաղովի ամբիոնից, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

 

«ԱԽ-ն չկարողացավ էֆեկտիվ դիրքորոշման հասնել, և արաբական երկրների համար ավելի լավ կլինի ինքնուրույն միջամտել, ելնելով ազգային, մարդասիրական, քաղաքական և ռազմական պարտավորություններից, և ամեն հնարավոր բան անել Սիրիայում արյունահեղության դադարեցման համար», - ասել է Կատարի էմիրը ՄԱԿ-ում: