Հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայը դարձել է ՅՈՒՆԵՅԴՍ-ի բարի կամքի դեսպան
Նախկին «Միսս աշխարհ», բոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայ Բաչանը դարձել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի բարի կամքի դեսպան (ՅՈՒՆԵՅԴՍ), հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Իր նոր կարգավիճակում դերասանուհին պետք է մասնակցի երեխաների մոտ ՄԻԱՎ-վարակի նոր դեպքերի կանխարգելման ՅՈՒՆԵՅԴՍ-ի ծրագրերին:
«Առողջապահության ոլորտում տեղեկատվության տարածումը, հատկապես ինչը վերաբերում է կանանց և երեխաների առողջությանը, միշտ ինձ համար առաջնային է եղել: Այժմ, երբ ես ինքս մայր եմ դարձել, դա անձամբ ինձ է վերաբերում: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր երեխա պետք է ծնվի առանց ՄԻԱՎ-վարակի։ Եվ ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին, ով ապրում է ՄԻԱՎ-ով, առողջ լինի և բուժվելու հնարավորություն ունենա: Ես խոստանում եմ, որ ՅՈՒՆԵՅԴՍ-ի հետ միասին կանեմ ամեն ինչ դրա համար»,- ասել է դերասանուհին:










