Sharp-ն աշխատանքից կազատի մոտ 11 հազ աշխատակցի
Ճապոնական Sharp ընկերությունը նախատեսում է աշխատանքից ազատել անձնակազմի 19%-ին՝ 10 966 աշխատակցի, ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով MarketWatch-ին:
Կրճատումները կօգնեն նվազեցնել ծախսերը, ինչը, ինչպես հույս է հայտնում հեռուստացույցեր արտադրող ընկերությունը, կօգնի եկամուտներ ստանալ 2013թ. ապրիլին և վաստակել մոտավորապես 14.6 մլրդ իեն ($180 մլն):
Ընդհանուր առմամբ նախատեսված է 213 մլրդ իեն արժողության ($3 մլրդ) ակտիվների վաճառք, հիմնականում՝արտերկրյա կազմակերպությունները: Մասնավորապես՝ կփակվեն հեռուստացույց արտադրող գործարանները Մեքսիկայում, Չինաստանում և Մալազիայում:
Օգոստոսի սկզբին Sharp-ը հայտարարել էր աշխատակիցների զանգվածային կրճատումների մասին:










