Տալինից Մանչեսթեր ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարել ուղևորների կռվի պատճառով

18:25 • 25.09.12

Տալինից Մանչեսթեր ուղևորվող Ryanair ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել դանիական Բիլուն օդակայանում՝ էստոնացու և անգլիացու կռվի պատճառով, հայտնում է newsru.com-ը՝վկայակոչելով Delfi պորտալին:


35-ամյա էստոնացին և 32-ամյա անգլիացին եղել են ալկոհոլի ազդեցության տակ։

 

Ոստիկաններին հաջողվել է դուրս բերել կռվարար էստոնացուն ինքնաթիռից, որից հետո նրան երկրորդ իրավախախտի հետ միասին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Այժմ նրանք ստիպված կլինեն վճարել խոշոր տուգանք օդանավը վտանգի ենթարկելու համար: Բացի այդ, նրանց կներկայացվի հաշիվ Բիլուն օդակայանի և Ryanair ավիաընկերության կողմից արտակարգ վայրէջքի համար: