«Վահագնի» թաղամասի մոտ իրար են բախվել «Կամազը» և «Վազ 2107»–ը. վերջինիս 31-ամյա վարորդը մահացել է
Սեպտեմբերի 25-ին, ժամը 00.03-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Վահագնի» թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենայում արգելափակված է մեկ տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻն կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը: Դեռևս չպարզաբանված հանգամանքներում բախվել են «Վազ-2107» մակնիշի 55 ՕԼ 775 պետհամարանիշով և «Կամազ» մակնիշի 357 ԼԼ 17 պետհամարանիշով բեռնատարը, ինչի հետևանքով «Վազ-2107»-ի վարորդ` 31-ամյա Արտակ Թադևոսյանը տեղում զոհվել է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ և մինչև ժամը 03.27-ը տարել հերթապահություն: Փրկարարները զոհվածի դիակը ազատել են արգելափակումից և դուրս են բերել ավտոմեքենայից:










