ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կընդունի պատանի փրկարարներին

09:46 • 26.09.12

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր կընդունի ԱԻՆ մանկապատանեկան փրկարարական թիմի անդամներին, որոնք վերջերս են վերադարձել Բելառուսի «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքից։ Այս մասին տեղեկացնում են «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից:

 

ՀՀ ԱԻՆ փրկարարների պատանեկան թիմում ընդգրկված է 12-16 տարեկան 7 երեխա (2 աղջիկ և 5 տղա):

 

Նշենք, որ սեպտեմբերի 17-23-ը Բելառուսում տեղի ունեցած հավաքի ընթացքում նրանք մասնակցել են հրշեջ, փրկարարական, առաջին բուժօգնության թեմաներով և գեղարվեստական տարբեր մրցույթների ու դաշտային ուսումնավարժությունների` 14 երկրներից ժամանած թիմերի շարքում պարգևների արժանանալով «Տասնամյակի լավագույն դեբյուտ» և «Լավագույն թերթ» անվանակարգերում:

 

Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է օգնել պատանիներին ձեռք բերելու արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ և խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև: