Թեոդոսիայի հայկական եկեղեցու տարածքում հրդեհ է բռնկվել

10:38 • 26.09.12

Ուկրաինայի Թեոդոսիա քաղաքի հայկական եկեղեցու տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնում է analitika.at.ua-ն:

 

Հրդեհը վնասել է եկեղեցու 3 քմ մակերեսով տանիքը: Այժմ իրավապահները փորձում են պարզել հրդեհի բռնկման պատճառն ու հասցված վնասի չափը:

 

Չգործող եկեղեցու սեփականատերն է Թեոդոսիայի հայկական համայնքը: