«Ֆորմուլա 1»-ի փրոմոութերին ազատազրկում է սպառնում` կաշառք տալու մեղադրանքով
«Ֆորմուլա 1» մրցաշարի գլխավոր փրոմոութեր Բերնի Էքսթոունը մեղադրվում է 2006թ.-ին բանկիր Գերհարդ Գրիբկովսկիին կաշառք տալու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հետաքննությունից հետո նման եզրահանգման են եկել Գերմանիայի համապատասխան մարմինները:
Ինքը՝ բանկիրը, ով Էքսթոունից 44 մլն եվրո կաշառք է ստացել, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման և ակտիվորեն սկսել օգնել հետաքննությանը` ցուցմունքներ տալով:
Էքսթոունը պնդում է, որ կաշառք չի տվել, այլ Գրիբկովսկու կողմից շորթման զոհ է դարձել:
Եթե դատարանը հաստատի մեղադրանքը, նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:










