Շունը հարձակվել է Նորաբաց գյուղի 2 բնակչուհու վրա. նրանց վիճակը ծանր կայուն է

22:27 • 26.09.12

Արտակարգ իրավիճակներ նախարարություն սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19.00–ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 1-ին փողոցի թիվ 55 տան բնակիչների վրա կատաղած շուն է հարձակվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության Հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:


Պարզվել է, որ պիտբուլ ցեղատեսակի շունը հարձակում է գործել թիվ 55 տան բնակիչներ` 1983թ. ծնված Ռաիսա Գրիգորյանի և 1968թ. ծնված Ռուզան Գրիգորյանի վրա, ինչից տուժածները տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:


Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն: