Մերձմոսկովյան շրջանում որմզդեղնի և մեքենայի բախման հետևանքով 3 մարդ է զոհվել
14:50 • 26.09.12
Մերձմոսկովյան Օրեխովո-Զուևի շրջանում որմզդեղնի և մեքենայի բախման հետևանքով զոհեր են գրանցվել, հայտնում է vesti.ru-ն` վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Nissan Almera մեքենան, որում եղել է 5 ուղևոր, հարվածել է փողոցն անցնող կենդանուն, ինչը մահացու ելք է ունեցել ուղևորներից 3-ի համար:
Որմզդեղնի ճակատագրի մասին չի հաղորդվում:
Placeholder










