Աբովյան փողոցում վարորդը կտրուկ արգելակել է մեքենան՝ ուղևորուհուն պատճառելով մարմնական վնասվածք

10:06 • 26.09.12

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.30-ին, Աբովյան փողոցի թիվ 41/2 հասցեում, թիվ 38 երթուղու միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 62-ամյա ուղևորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության ներկայացրած ամփոփ տեղեկագրից:

 

Կատարվում է քննություն: