Ֆրանսիան հրաժարվում է «մայր» և «հայր» բառերի գործածությունից

09:53 • 26.09.12

Ֆրանսիան մոտ ապագայում պատրաստվում է հրաժարվել բոլոր պաշտոնական փաստաթղթերում «մայր» և «հայր» բառերի գործածությունից, ինչը կապված է կառավարության` միասեռ ամուսնություններն օրինականացնելու ծրագրի հետ, գրում է Euromag-ը` հղում անելով The Telegraph-ին:

 

Սա նշանակում է, որ թե հետերոսեքսուալ, թե հոմոսեքսուալ զույգերի դեպքում կկիրառվի միայն չեզոք «ծնողներ» բառը:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան La Croix կաթոլիկ օրաթերթրի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ հոմոսեքսուալ զույգերը հետերոսեքսուալներից ոչ պակաս կարող են իդեալական պայմաններ ստեղծել երեխաների դաստիարակության համար:

 

Սակայն կառավարության այս որոշումն արդեն ենթարկվել է բուռն քննադատությունների Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կողմից, որի առաջնորդ Ֆիլիպ Բարբարենը մտավախություն է հայտնել, որ միասեռ ամուսնությունների օրինականացմանը կարող է հաջորդել նաև արյունապղծության և բազմակնության ընդունումը:

 

Հոգևորականի կարծիքով՝ այս ամենն անդառնալի հետևանք կունենա և կհանգեցնի հասարակության քայքայմանը: