Վրաստանն ուսումնասիրում է բանտային հոգևորականի ինստիտուտի ներմուծման հարցը
Վրաստանի պատիժների կրման և իրավաբանական աջակցության նախարարությունը մոտ ժամանակները կուսումնասիրի Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի նախաձեռնությունը պատժի կրման հիմնարկներում բանտային հոգևորականի ինստիտուտի ներմուծման վերաբերյալ, հաղորդում է Новости-Грузия-ն` հղում կատարելով գերատեսչության նորանշանակ ղեկավար Գեորգի Տուգուշիի այսօրվա հայտարարությանը:
«Ես ծանոթացել եմ կաթողիկոսի հայտարարությանը: Մենք կուսումնասիրենք նրա առաջարկը և շատ շուտով հնարավորություն կունենանք հստակ ասելու, թե ինչ կանենք այդ ուղղությամբ»,– ասել է նա:
«Մեզ համար կարևոր են բոլոր հայտարարություններն ու առաջարկները, որոնք ներկայացվում են Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի կողմից և մենք կաշխատենք այդ հարցի շուրջ»,- ավելացրել է պատիժների կրման և իրավաբանական աջակցության նախարարը:










