Գերմանիայի դատարանը որոշել է, որ կաթոլիկները պարտավոր են տասանորդ վճարել

23:16 • 26.09.12

Գերմանիայի դաշնային դատարանը վճռել է, որ կաթոլիկները պարտավոր են եկեղեցական տասանորդ վճարել, եթե ցանկանում են եկեղեցու անդամ լինել, հաղորդում է BBC-ն:


Նման որոշմամբ դատարանը մերժել է աստվածաբան Գարմութ Զապպի հայցը, ով ցանկանում էր հասնել նրան, որ վերացվեն իշխանությունների կողմից գանձվող եկեղեցական հարկերը, սակայն, միևնույն ժամանակ պայքարում էր կաթոլիկ լինելու իրավունքը պահպանելու համար:


Դատարանի այս որոշումը համահունչ է Գերմանիայում ավելի քան 2 դար առկա համակարգին, որի շրջանակներում քաղաքացիները կամ տասանորդ են վճարում, կամ դադարում են հավատացյալ համարվել:


Կաթոլիկ եպիսկոպոսները նախորդ շաբաթ որոշել էին, որ եկեղեցին չի ընդունի այն հավատացյալներին, որոնք հրաժարվում են տասանորդ վճարել:


Նրանց հաղորդություն չի տրվի, նրանք չեն կարողանա կնքահայր, կնքամայր դառնալ կամ եկեղեցական կանոններով հուղարկավորություն իրականացնել: