Ամերիկացի զինծառայողը սպանել է ընկերոջը զկռտոցի պատճառով

13:32 • 26.09.12

Ամերիկյան Ֆորտ- Հուդ ռազմաբազայում զինվորականը սպանել է ընկերոջը՝ վերջինիս զկռտալու պատճառով, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Պատրիկ Մայերսը պատմել է քննիչներին, որ 22-ամյա Այզեկ Յանգին սպանել է պատահաբար։ Ըստ նրա ցուցմունքների՝ ֆուտբոլ դիտելու և ալկոհոլ խմելու ժամանակ նա պահել է ատրճանակը Յանգի վրա, որպեսզի վախեցնի և այդպիսով ազատի նրան զկռտոցից: Ընդ որում, նա կարծել է, թե ատրճանակը լիցքավորված է եղել դատարկ փամփուշտներով:

 

Մայերսը ձերբակալվել է «չկանխամտածված սպանություն» մեղադրանքով:

 

Յանգը երկրորդ զինվորն է, ով զոհվել է Ֆորտ- Հուդ բազայում վերջին մի քանի օրվա ընթացքում: Ավելի վաղ հաղորդվել է 24-ամյա զինծառայողի մահվան մասին: Մահվան պատճառներն անհայտ են: