Մեկ տարի անց քննիչները ռուս գործարար Լեբեդևին մեղադրել են ուղիղ եթերում զրուցակցին ծեծելու մեջ (տեսանյութ)

18:47 • 26.09.12

ՌԴ կենտրոնական քննչական վարչությունը ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևի դեմ մեղադրանք է առաջադրել` «խուլիգանության» հատկանիշներով:
 

Ինչպես տեղեկացնում է rbc.ru –ն, գործարարից քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն է վերցվել: Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
 

Միջադեպը տեղի էր ունեցել 2011թ.-ի սեպտեմբերի 16-ին` НТВшники հաղորդման ընթացքում, երբ Լեբեդևը մարմնական վնասվածքներ էր հասցրել գործարար Սերգեյ Պոլոնսկուն:


Սկանդալային հաղորդումը նվիրված է եղել համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Քննարկման ընթացքում գործարարներն սկսել էին վիճել, ինչի ընթացքում բանկիրն անսպասելի ոտքի էր կանգնել և հարվածել զրուցակցի դեմքին:


Պոլոնսկին ոստիկանություն բողոք էր ներկայացրել, որտեղ էլ Լեբեդևի դեմ գործ էր հարուցվել` «խուլիգանության» հատկանիշներով: