Իսպանական ոստիկանությունը մահակներ է կիրառել Մադրիդում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների նկատմամբ
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ, նվազագույնը մեկ մարդ վիրավորվել է, 9-ը բժշկական օգնության դիմել և 15 մարդ ձերբակալվել իրավապահների և ցուցարարների բախումների հետևանքով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կարտարելով Le Figaro պարբերականին:
Ոստիկանները մահակներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, որոնք փորձել են անցնել երկրի խորհրդարանի շենքի մետաղական ճաղերի վրայով:
Ցուցարարները մասնակցում էին երկրի կառավարության կողմից իրականացվող բյուջեի տնտեսման խիստ միջոցառումներով ծրագրի դեմ բողոքի ակցիաներին:











