Մադրիդում անկարգությունների հետևանքով 65 մարդ է վիրավորվել

08:47 • 26.09.12

Մադրիդի խորհրդարանի շենքի մոտ երեքշաբթի անցկացված բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով իսպանական հեռուստաընկերությանը, անկարգությունների հետևանքով 65 մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Ձերբակալվել է 27 ցուցարար։


Ցույցը հանգեցրել է բախումների, երբ «Գրավենք կոնգրեսը» (Ocupa el Congreso) կարգախոսը վանկարկող ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք։

 

 

Ոստիկանները ռետինե մահակներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ։  Բախումների հետևանքով վիրավորվել է 27 իրավապահ։


Ակցիայի կազմակերպիչներն ու դրա կողմնակիցները դժգոհ են ոչ միայն կառավարության ձեռնարկած տնտեսական բարեփոխումներից, այլ նաև կրթական ու առողջապահական։ Նրանք դեմ են նաև ամբողջ աշխարհում քաղաքական ու տնտեսական համակարգերից, որոնք սոցիալական անհավասարություն են ծնում։