Միլանում երկու գնացքների բախման հետևանքով 11 մարդ է տուժել
Իտալիայի Միլան քաղաքի մետրոյում երկու գնացքների բախման հետևանքով 11 մարդ է տուժել, այդ թվում՝ մեքենավարներից մեկն ու մի հղի կին, հայտնում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով Corriere della Sera թերթի կայքին:
Ըստ թերթի տեղեկատվության՝ միջադեպը տեղի է ունեցել Gioia և Garibaldi կայարանների միջև: Վարկածներից մեկի համաձայն՝ գնացքներից մեկի մեքենավարն իրեն վատ է զգացել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել բախումը:










