Եգիպտոսի նախագահը Սիրիայում ինտերվենցիայի դեմ է հանդես եկել

23:43 • 26.09.12

Իր առաջին ելույթով հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում՝ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հաստատել է իր բացասական վերաբերմունքը դեպի Սիրիա միջազգային ուժերի հնարավոր ներխուժմանը։


Նա նաև նշել է, որ Կահիրեն ամեն ջանք ներդնում է իրավիճակի կարգավորման համար, հաղորդում է BBC-ն:


«Մենք պետք է պաշտպանենք եղբայրական պետության ամբողջականությունը առանց ռասսայական և կրոնական խտրականության և պաշտպանենք ժողովրդին վտանգավոր ռազմական ինտերվենցիայից», - ասել է Մուրսին: