Եգիպտական թերթը ծաղրանկարներին ծաղրանկարներով է պատասխանել
Եգիպտական թերթերից մեկն արշավ է սկսել ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում տպագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ, հայտնում է BBC-ն:
«Ալ Վաթան» թերթը հրապարակել է 13 ծաղրանկար՝ «Ծաղրանկարներին ծաղրանկարներով» վերնագրով:
Նրանցից մեկում պատկերված է ակնոց, որոնցում արտացոլվում են Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի այրվող աշտարակները՝ «Ինչպե՞ս է Արևմուտքը տեսնում իսլամական աշխարհը» ենթավերնագրով:
Ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում տպագրված ծաղրանկարները նոր բողոքի ալիք են բարձրացրել իսլամական աշխարհում ԱՄՆ-ում նկարահանված հակաիսլամական ֆիլմից հետո:










