Բակո Սահակյանը պագևատրել է «Արծիվ-մահապարտներ» զորագնդի մարտիկներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ ԼՂՀ սահմանները և խաղաղ բնակչությանը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար և կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի մարտիկներին ԼՂՀ մեդալներով պարգևատրելու մասին:
Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության՝ «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են 70 մարդ, որից 64-ը՝ հետմահու:
«Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են 88 հոգի, որից 10-ը՝ հետմահու:










