Ֆիլիպինների իշխանությունները կաթոլիկ հոգևորականներին կասկածում են մաքսանենգության մեջ
Ֆիլիպինների իշխանությունները հայտնել են կաթոլիկ եկեղեցու երկու հոգևորականների դեմ հետաքննություն սկսելու մասին. նրանք կասկածվում են աֆրիկյան փղոսկրի մաքսանենգության մեջ, հայտնում է BBC-ն:
Հոգևորականները հայտնել են, որ փղոսկրից պատրաստված իրերը լայնորեն տարածված են շատ երկրների կաթոլիկ եկեղեցիներում: Նրանց խոսքերով՝ այդպիսի առարկաները համարվում են կաթոլիկ եկեղեցու օրինական սեփականությունը:
Սակայն Շրջակա միջավայրի պահպանության ֆիլիպինյան գործակալության ղեկավարը վստահեցնում է, որ իրենք տվյալներ ունեն կրոնական ծեսերի համար փղոսկրի և դրանից պատրաստված իրերի անօրինական ներմուծման մասին, և արդեն վաղուց հետաքննություն են անցկացնում:
Նրա վստահեցմամբ՝ մաքսանենգության մեջ հոգևորականներ առաջին անգամ են կասկածվում:










