Ռուսաստանցի գործարարն ինքնասպանություն է գործել հոգեվարժանքից հետո
Ռուսաստանի Օմսկ քաղաքում երիտասարդ գործարարն ինքնասպանություն է գործել հոգեբանական վարժանքների հաճախելուց հետո, հայտնում է Interfax-ը:
31-ամյա գործարարը, ում անունը չի նշվում, վարժանքից հետո դանակահարել է ինքն իրեն՝ կրծքավանդակի շրջանում:
Գործարարն այդ քայլին է դիմել սեփական ամառանոցում: Ըստ իրավապահների՝ նա մասնակցել է տեղի հասարակական կազմակերպություններից մեկի նախաձեռնությանը: Նա վառելիքի բիզնեսով էր զբաղվում և, ըստ իրավապահների, բարեկեցիկ ընտանիքից էր:
Հետաքրքրական է, որ վարժանքն անցկացրած կազմակերպության կայքում նշված է, որ միջոցառումները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են հաջողության հասնել կյանքում:










