Արամ Խաչատրյան փողոցում վրաերթի են ենթարկել 10-ամյա աղջկա
09:33 • 26.09.12
«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16.00-ին, Ա. Խաչատրյան փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Placeholder










