Չինական նավերը լքել են վիճելի կղզիների տարածքը
Ճապոնիայի առափնյա անվտանգությունը հայտնել է, որ չինական ձկնորսական ու պարեկային նավերը կլքեն Դեղին ծովում Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների տարածքը։ Ինչպես հաղորդում է vz.ru-ն՝վկայակոչելով ճապոնացի սահմանապահներին, կղզիների ափերի մոտ, որը Տոկիոն համարում է իր ջրային տարածքը, մինչ այսօր առավոտ մնացել էր Չինաստանի 6 ձկնորսական նավ, որոնք, սակայն, արդեն լքել են տարածքը։
Պեկինը կղզիներն իր տարածքն է համարում, որը Տոկիոն զավթել է 19-րդ դարավերջին պատերազմի արդյունքում։ Մինչև վերջերս 5 կղզիներից 4-ը պատկանել են մասնավոր մարդկանց՝ Ճապոնիայի քաղաքացիների։ Ընթացիկ ամսում Տոկիոն գնել է դրանցից 3-ը, ինչը զայրացրել է Չինաստանին։
Ի դեպ, երեկ տեղի էր ունեցել երկու երկրների փոխարտգործնախարարների մակարդակով բանակցություններ, որոնք, սակայն, ավարտվել էին ապարդյուն։










