Լոս Անջելեսում երկնաքերը տարհանվել է զարթուցիչով ծանրոցի պատճառով
ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում Ոստիկանությունը 27 հարկանի շենքից 2 ժամով տարհանել է բոլոր մարդկանց, երբ գրասենյակներից մեկում ստացվել է ծանրոց, որից ժամացույցի աշխատանքի ձայն է լսվել, հաղորդում է lenta.ru-ն:
Ոստիկանություն զանգ է ստացվել, որ շենք կասկածելի փաթեթ է բերվել: Տեղում իրավապահները տարհանել են երկնաքերում աշխատող բոլոր մարդկանց, որից հետո ուսումնասիրել էին օբյեկտը:
Պարզվել էր, որ ծանրոցը հասցեագրված է եղել շենքում գրասենյակ ունեցող ռադիոկայանի դիջեյին:
Փաթեթը գովազդային ակցիայի շրջանակներում էր ուղարկվել: Նման կերպ հիշեցվում էր «Չքնել» անվանմամբ նոր թոք-շոուի մեկնարկի մասին: Փաթեթի մեջ սովորական զարթուցիչ էին դրել:










