Թալիբները «մահվան ցուցակից» հանել են Պակիստանի երկաթգծերի նախարարին

22:00 • 26.09.12

Իսլամիստական «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ «իրենք ներում են Պակիստանի երկաթգծերի նախարար Ղուլամ Ահմադ Բիլուրին, ով «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հեղինակի գլխի համար 100 հազար ԱՄՆ դոլար էր առաջարկել», հաղորդում է BBC-ն:


Կիրակի օրը Պակիստանի վարչապետի մամլո քարտուղար Շաֆքաթ Ջալիլը հայտարարել էր, որ կառավարությունը կապ չունի նախարարի խոսքերի հետ:


Նշենք ,որ ֆիլմի հեղինակի գլխի համար առաջարկվող 100 հազար ԱՄՆ դոլարը նախարարը պատրաստ էր վճարել իր գրպանից, իսկ, նրա խոսքով, պարգևատրմանը կարող են հավակնել նաև «Ալ-Կաիդայի» անդամները և Թալիբները:


ԱՄՆ պետդեպարտամենտը Բիլյուրի նախաձեռնությունը «հրահրող և ոչ կոռեկտ» էր բնորոշել: