Կիևում հանցագործը 3 հսկիչի է գնդակահարել ինֆորմացիայի կրիչի պատճառով
Կիևի «Քարավան» առևտրի կենտրոնում ծանր հանցագործություն է տեղի ունեցել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ ԳՎ հասարակական կապերի բաժնին:
Նախնական տվյալներով, առևտրի կենտրոնի պահպանությունը իրականացնող մասնավոր ընկերության աշխատակիցներից մեկը նկատել է, թե ինչպես է այցելուներից մեկը ցուցափեղկից ինֆորմացիայի կրիչ («ֆլեշ») վերցնում և, գրպանը դնելով, փորձում հեռանալ առանց դրա համար վճարելու:
Հսկիչը նրան խնդրել է իր հետ անցնել ծառայության սենյակ, որտեղ եղել են այլ աշխատակիցներ: Մտնելով այդ սենյակ չարագործը հանել է ատրճանակը և կրակ բացել: Նա սպանել է 3 հսկիչի, իսկ մեկին ծանր վիրավորել:
Հանցագործը կարողացել է դեպքի վայրից փախուստի դիմել:
Հարուցվել է քրեական գործ՝ դիտավորյալ սպանություն հատկանիշներով:










