ԱՄՆ օդուժը Նյու-Յորքի օդային տարածքում երկու կասկածելի ինքնաթիռ է ստիպողաբար իջեցրել
ԱՄՆ ռազամաօդային ուժերի կործանիչները երկու փոքր ինքնաթիռ են արգելափակել Նյու-Յորքի վրա թռիչքների արգելման ռեժիմը խախտելուց հետո: Այս մասին հաղորդում է ԱՄՆ օդա-տիեզերական պաշտպանության հրամանատարության ներկայացուցիչ Ջոն Կորելիոն, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Գործակալության տեղեկությունnերով, ԱՄՆ ՌԾՈւ-ի երկու F-22 ինքնաթիռներ արգելափակել են երկու փոքր ինքնաթիռներ: Նշվում է, որ օդային հաղորդակցության կանոնների խախտման երկու դեպքերը իրար հետ կապված չեն եղել:
ԱՄՆ ՌԾՈՒ-ի ներկայացուցչի խոսքով, ինքնաթիռների օդաչուները չեն պատասխանել նախազգուշացումներին և նրանց ստիպել են վայրէջք կատարել:
Նյու-Յորքի վրա թռիչքների սահմանափակման ներմուծումը կապված է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի անցկացման հետ:










