ԱՄՆ-ը կբոյկոտի ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում Իրանի նախագահի ելույթը

20:46 • 26.09.12

ԱՄՆ պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կլքի դահլիճը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այսօր նախատեսված ելույթի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


«
Նա (Ահմադինեժադը – Tert.am) հերթական անգամ կօգտագործի իր այցը ՄԱԿ սեփական վախվորած և կասկածամի տեսությունները տարածելու և Իսրայելի հասցեին զզվելի վիրավորանքներ արտահայտելու համար: Այդ պատճառով ԱՄՆ-ն որոշել է բոյկոտել նրա ելույթը»,- հայտարարել են ամերիկյան դիվանագետները:


Ահմադինեժադը
հայտնի է իր հակաիսրայելական արտահայտություններով, որոնք ավելի վաղ միջազգային հանրության խիստ գնահատականի են արժանացել:


Սպասվում
է, որ բացի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթից Իրանի նախագահը մամուլի ասուլիս կտա Նյու Յորքի «Ուալդորֆ-Աստորիա» հյուրանոցում: