Անի Քրիստին ԱՄՆ-ում ավտովթարի է ենթարկվել (լուսանկարներ)

12:19 • 27.09.12

2010-ից ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Անի Քրիստին ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնել է երգչուհին՝ Facebook-ի իր էջում տեղադրելով իր ջարդուխուրդ եղած մեքենայի լուսանկարը:

 

Հայտնի է դարձել, որ ավտովթարը տեղի է ունեցել Գլենդելում: Երգչուհին տևական ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերի, ինչը հարուցել է նրա ծանոթների անհանգստությունը: Վերջիններս, մասնավորապես՝ ԱՄՆ-ում բնակվող դերասան Հովհաննես Բաբախանյանը, սկսել են իրենց օգնությունն առաջարկել հենց սոցկայքում:

 

26-ամյա երգչուհուն առաջնահերթ առաջարկվել է նաև մեքենայի վերանորոգման լավ սրահ, որտեղ կարող է տեսքի բերել այն:

 

Ավելի ուշ Անին արձագանքել է՝ հավաստիացնելով, որ նա, «փառք Աստծո, լավ» է: Նա նաև առանձին շնորհակալություն է հայտնել Աստծուն՝ իր կյանքը փրկելու համար: